Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արծրուն Հովհաննիսյան, Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում

Արծրուն Հովհաննիսյան, Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում
26.10.2020 | 21:51

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում, հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Երեկ երեկոյան ԱՄՆ-ը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։ Բայց առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի օդուժը, խախտելով հրադադարի համաձայնությունը, հարվածել է Մարտունի քաղաքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ